Araratnews.am-ը գրում է.
Սաուդյան բլոգեր Ռաիֆ Բադավին արժանացել է Սախարովի մրցանակի, հաղորդում է Interfaks-ը:
«Սախարովի 2015 թվականի մրցանակը շնորհվում է սաուդյան բլոգեր Ռաիֆ Բադավիին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Free Saudi Liberals կայքի հեղինակը 2012 թվականին իսլամի քննադատության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և մտրակի 1000 հարվածի:
Բացի Բադավիից մրցանակին հավակնում էին նաև Բորիս Նեմցովն ու Վենեսուելայում բանտարկված մի քանի ընդդիմադիրներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել