10 լավագույն էրոտիկ գրքերըNewmag.am-ը գրում է.

Բոկաչոյի «Դեկամերոնից» մինչև Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկան մնում է ամենաընթերցվող ժանրը գրականության մեջ: Տարվա կտրվածքով վաճառվող գրականության 14 %-ը բաժին է ընկնում էրոտիկային: Հրատարակիչները տարեկան նվազագույնը 1 միլիարդ դոլար են վաստակում նման բովանդակության ստեղծագործությունների վաճառքից: Մինչև 21-րդ դարը քչերը կհամարձակվեին գրախանութում էրոտիկա հարցնել: Ամեն ինչ փոխվեց էլ. Kindle-ների, iReader-ների, առցանց գրախանութների ի հայտ գալով:

Անաստեյշա Սթիլի ու Քրիստիան Գրեյի մազոխիստական սիրո մասին չիմանալն այսօր նույնիսկ հետամնացություն է համարվում (Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները»), էլ չասած ժանրի դասականները` «Խեցգետնի արևադարձն» ու «Լոլիտան»: Այդ պատճառով ներկայացվող էրոտիկ գրքերի տասնյակում նշված ստեղծագորությունները, նաև «Էմանուելն» ու «Լեդի Չաթերլեյը», միտումնավոր չկան, քանի որ դրանց հանրաճանաչության շուքի տակ չեն երևում էրոտիկ գրականության մյուս դասականներն ու ժամանակակիցները:

Leopold Լեոպոլդ Զախեր-Մազոխ. «Մորթիներով Վեներան» (Leopold von Sacher-Masoch. «Venus in Furs»)

«Մորթիներով Վեներան» գրքում Զախեր-Մազոխը պատմում է 30-ամյա Սևերինի մասին: Մի մարդու, որ ապրում է լարված ժամացույցի պես: Անտանելի պեդանտ է: Նրա տան միակ ֆետիշը  «Մորթիներով Վեներայի» նկարն է, որին Սևերինը երկրպագում է ինչպես աստվածության: Դրա բացատրությունը օրագրերի էջերում է, որը Սևերինը գրում է կարպատյան առողջարանում հանգստանալու ժամանակ: Այնտեղ նույն տանը նրա հետ է ապում նաև երիտասարդ այրի Վանդա ֆոն Դունաևան: Ուժեղ, իշխող ու դաժան կին էր, Սևերինը` նրա հանզանդ ծառան:

Դեռ 12 տարեկանում նա հասկացավ, որ հաճույք է ստանում կնոջ պատճառած ցավից: Մի անգամ Զախեր-Մազոխը ակամա տեսնում է, թե ինչպես է իր հեռու բարեկամուհին դավաճանում ամուսնուն: Կոմսուհի Քսենոբյան նկատում է տղային և դաժանորեն ծեծում: Իսկ նա այդ պահին զգում է` ինչպես է հարվածներից իսկական հաճույք ստանում, ավելին, գրգռվում է: 1886 թ. հոգեբույժ և նյարդաբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը հոգեբանությունում և սեքսոպաթոլոգիայում նոր տերմին ներմուծեց` մազոխիզմ:

 JorjԺորժ Բատայ. «Մի աչքի պատմություն» (Georges Bataille. «Story of the Eye»)

Սեքս, մահ, բռնություն, սանձարձակություն… Ժորժ Բատայը այս թվացյալ ամոթալի հասկացությունները հասցրեց արվեստի մակարդակի, որտեղ մարգինալությունը վեր է ամեն ինչից:

Տպավորություն է, կարծես գրքից հոսում են «մարդկային մարմնի հյութերը, ու բուրում՝ հոտերը»՝ խառնելով սերը, տիրապետումը և դաժանությունը: Սա պոստմոդեռն էրոտիզմի հիմնադիր համարվող Ժորժ Բատայի առաջին գիրքն է, որ լույս է տեսել 1928-ին:

«Մի աչքի պատմությամբ» հաստատվում է նրա հետագա ստեղծագործությունների հիմնական թեման` «Ուրիշներին աշխարհը թվում է բարեհամբավ, քանզի ամորձատված են նրանց աչքերը: Նրանք վախենում են անամոթությունից»:

 

voxՆիքոլսոն Բեյքեր. «Ձայն» (Nicholson Bake. «Vox»)

Ջիմն ու էբբին հանդիպում են հեռախոսային սեքս խնջույքում, որի ժամանակ անծանոթները (տարբեր քաղաքներում բնակվող մարդիկ) հեռախոսային սեքսով են զբաղվում: Նրանք միանգամից հավանում են միմյանց ձայները և տեղափոխվում են առանձին հեռախոսակրպակ, որտեղ իրար հետ անցկացրած յուրաքանչյուր կես րոպեն արժե 95 սենթ: Ջիմն ու Էբբին ժամերով զրուցում են մարմնական հաճույքների մասին, նկարագրում իրենց սեքսուալ ֆանտազիաները: Ջիմը պատմում է իր սեռական հարաբերությունների հարուստ փորձի մասին, Էբբին պատկերացնում է տրիո: Երբեմն էլ հենց հեռախոսափողը աղջկան օգնում է բավարարել ցանկությունը…

Ահա թե ինչու են Նիքոլսոն Բեյքերին համարում ձեռնաշարժության վարպետ: Հանճարեղ, բայց կեղտոտ միտք. նրա գրքերը կա´մ կարդում են աչք չթարթելով, կա´մ փակում են առաջին իսկ նախադասությունն աչքի անցկացնելուց հետո: Նիքոլսոն Բեյքերը մեր ժամանակների 100 հանճարների ցուցակում զբաղեցնում է 18-րդ տեղը:

 

 oՊոլին Ռեաժ. «Օ-ի պատմությունը» (Pauline Reage. «Story of O»)

Էրո՞տիկա, թե՞ պոռնոգրաֆիա. հրատարակումից` 1954-ից ի վեր գրաքննադատները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս Օ-ի պատմության շուրջ: Պոլին Ռեաժը չափազանց շատ է ջանացել սեքսի տեսարաններն ամենայն մանրամասնությամբ նկարագրել:

Այս պատմությունն այն մասին է, թե կինն ինչու պետք է անվերապահորեն ու ամբողջովին ենթարկվի տղամարդուն: Այս պատմությունն այն կնոջ մասին է, որը պատկերացում չունի, թե իրեն որքան մեծ հաճույք կարող են պատճառել ստորացումն ու ցավը:

1975-ին Ռեաժի կուլտային վեպը էկրանավորել է Ժյուստեն Ժակենը, որը հայտնի է «Էմանուել» և «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» ֆիլմերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել