Մեծ Բրիտանիայի ունեցած մարդասիրական արժեքներին նվիրվածությունը վստահություն է ներշնչում. Գարեգին ԲPanorama.am-ը գրում է.

Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական մի իրողության, մեկ ժողովրդի հանդեպ կատարված եղեռնագործության դատապարտում է, այլև առավելաբար մերժումն ու բացառումն է մարդկության դեմ գործված և գործվող բոլոր տեսակի բռնությունների և ոճիրների, որոնց այսօր էլ զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ՝ հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում: Այս մասին ասված է  նախօրեին Վեստմինստրյան աբբայությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով էկումենիկ արարողության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքում:

Մայր Աթոռից ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ.

«Փառք և գոհություն ենք մատուցում առ Բարձրյալն Աստված, որ շնորհն ունենք հոգևոր ավանդույթներով հարուստ Վեստմինստերյան աբբայությունում մասնակցություն բերելու Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված էկումենիկ այս արարողությանը՝ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների և հավատավոր զավակների հետ: 

Շնորհակալությամբ ողջունում ենք ներկայությունն այստեղ Նորին Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի, ում սերն ու համակրանքը մեր ժողովրդի և մեր երկրի հանդեպ զգացել ենք տարբեր առիթներով, ինչպես վերջերս՝ Հայաստան իր այցելության ընթացքին: 

Եղբայրական Մեր սերն ենք փոխանցում Քենթերբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիին, ում հետ կոչված ենք Տիրոջ Ավետարանի լույսը տարածելու և քրիստոսավանդ պատգամները իրագործելու մեր ժողովուրդների կյանքում: 

Մխիթարություն ենք ապրում, որ միջեկեղեցական համատեղ այս աղոթքով Անգլիկան Եկեղեցին և Միացյալ Թագավորության ժողովուրդն իր եղբայրական համերաշխությունն է հայտնում մեր ժողովրդին` արտահայտելով իր հարգանքը Հայոց Ցեղասպանության զոհերի և սրբադասված նահատակների նկատմամբ:

Մեր ժողովրդի սրտում դեռ չի սպիացել վերքը քսաներորդ դարասկզբին Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ոճրի, որին իրենց ազգային պատկանելության և քրիստոնեական հավատքի համար զոհ գնացին մեկ և կես միլիոն հայորդիներ: Մենք կորցրեցինք պատմական, հինավուրց մեր հայրենիքի մեծագույն մասը, հազարավոր հայեր տարագիր սփռվեցին ողջ աշխարհով: Մեր ժողովրդի նահատակ զավակները մարտիրոսության պսակն ընդունեցին՝ հավատարիմ առաքելական պատգամին. «Եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ: Բայց ... մի՛ վախեցէք և մի՛ խռովուէք, այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում» (Ա Պետ. 3.14): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել