Սիրիայում մինչև պատերազմն ապրում էր շուրջ 100 000 հայ: Սիրիան մշտապես համարվել է Հայաստանի և հայության բարեկամ երկիրը, որը ծանր 90-ականներին ամեն կերպ աջակցում էր մեր երկրին Արցախյան հակամարտության ժամանակ: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ Ասադը առիթ բաց չէր թողնում Հայաստանին ինչ-որ բանով օգնելու համար: Թե՞ մենք մոռացել ենք, որ Սիրիայից Հայաստան էր գալիս հաց, սիրիական սահմանապահներն աչք էին փակում, երբ Հայաստան էին տեղափոխվում հացից շաաատ ավելի վտանգավոր իրեր մեր թշնամիների համար:
Հիմա Սիրիայում պատերազմ է, բայց այնտեղ շարունակում են ապրել մեր հազարավոր հայրենակիցները: Ու ես ապշում եմ, որ Հայաստանի և ոչ մի լրատվամիջոց այսքան ժամանակ չի ուղարկել ռազմական թղթակից Սիրիա՝ լուսաբանելու հայ համայնքի կյանքը: Իհարկե, հեշտ է հեռախոսով կապվել որևիցե տեղացու հետ և հարցազրույց վերցնել, բայց պրոֆեսիոնալը, ճիշտն այնտեղ գտնվելն է թեկուզ մի քանի օր, տեղում նկարելը, խոսելը մեր հայրենակիցների հետ, գրագետ և հավասարակշռված նյութեր պատրաստելը: Դա չկա, շատ ավելի հեշտ է տեղադրել Քիմ Քարդաշյանի որևիցե բարեմասնություն կամ «Շոկ» հնարավորինս զզվելի վերնագրով լայքեր փախցնել: Ո՞ւր են մեր առաջատար լրատվամիջոցները, կայքերը, հեռուստաընկերությունները: Ինչո՞ւ չեն լուսաբանում տեղում, ինչպես անում են արևմտյան կամ ռուսական պրոֆեսիոնալները: Միայն չասեք, թե փող չկա, անգլերեն լավ բառ կա` come on :))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201168456131602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել