Hovik-AbrahamyanAraratnews.am-ը գրում է.

ՀԲ երեկ հրապարակել էր «Doing Business ( գործարարությամբ զբաղվելը) 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որում Հայաստանը երեք կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ տեղը: Վերջին տարում բարեփոխումենրի քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ կիրականացրած տնտեսությունների շարքում: Այս մասին, այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղություններով իրականացրած բարեփոխումները, մասնավորապես շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատում, և պայմանագրերի կիրարկման որակը: Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում՝ սահմանային ձևակերպումների համար պահանջվող 50 ժամը հասցրել է երեք ժամի: Այս ցուցանիշով, Հայաստանը 58-րդ հորիզոնականից տեղափոխվել է 29-րդը: Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որն իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար նշենք, որ ԵԿԱ տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինում 1-ից ցածր է եղել: Մասնավորապես, բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով. Բարեփոխումներն սահմանային առևտրի ուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ:

Այս ցուցիչով՝ երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում: Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ՝ նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում: Բիզնես սկսելու առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում: Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրացման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, մշտապես առկա է բարելավման լրացուցիչ հնարավորություն, և սա պետք է լինի գերատեսչությունների ուշադրության կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել