Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300գր
- կարագ - 250գր
- ձու - 2 հատ (դեղնուց)
- վանիլին - 1թ/գդ
- Միջուկի համար՝
- խնձոր - 3 հատ
- շաքարավազ - 5 ճ/գդ
- դարչին - 1ճ/գդ
- ջուր - 1ճ/գդ
- վանիլին - 1թ/գդ
- հյութ կիտրոնի - 1/2թ/գդ
- Վրան քսելու համար՝
- ջեմ ծիրանի - 2թ/գդ
- ջուր - 1թ/գդ
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ լցնում ենք ալյուրն ու կարագը և ձեռքով տրորում, մինչև ստանանք փշրանք:

- Ավելացնում ենք ձվի դեղնուցները, վանիլինը և հունցում փափուկ խմոր: Դնում ենք խմորը ցելոֆանի մեջ և տեղափոխում սառնարան 1 ժամով:

- Միջուկի համար կաթսայի մեջ խառնում ենք դարչինը, վանիլինը, շաքարավազը, մանր խորանարդիկներով կտրատված 2 խնձորը, ջուրը և դնում թույլ կրակի վրա ու եփում 25-30 րոպե, մինչև ստանանք խիտ կարամելային զանգված:

- Կեղևազրկում ենք մնացած խնձորը, կտրատում կիսալուսնաձև ու վրան լցնում կիտրոնի հյութը:
Ապա գրտնակում ենք խմորը և դնում ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում մի քանի տեղից, վրան լցնում պատրաստի խնձորային զանգվածը, ծածկում կիսալուսնաձև կտրատված խնձորի շերտերով և թխում ջեռոցում 30 րոպե 200 աստիճանում: - Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ծիրանի ջեմն ու ջուրը, դնում միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի:
Պատրաստի տորթը հանում ենք ջեռոցից, վրան քսում եփած զանգվածը և թողնում 1 ժամ:
- Ապա հանում ենք ձևամանից, կտրատում և անցնում համտեսելուն:

Մատուցելիս վրան կարող եք շաղ տալ շաքարի փոշի:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AD%D5%B6%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%A1%D6%80%D5%BF/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



