pic_1a4f6b72e53662afe57cc02efab2d755Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ցանկացած միջոցների դիմելու երկրի իշխանությունների պատրաստակամության մասին՝ պետական սահմանի մոտ ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիացի քրդերի կողմից ինքնավարության ստեղծումը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Թուրքիային հարկավոր չէ ինչ-որ մեկի թույլտվությունը, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով քրդերի հայտարարությունը Թել-Աբյարդ քաղաքում ինքնավարություն ստեղծելու մասին։

Թուրքիայի նախագահն արևմտյան երկրների կողմից քրդական աշխարհազորին ուղղված աջակցությունը հավասարեցրել է ահաբեկչությանը նպաստելուն՝ մեղադրելով քրդերին էթնիկ զտումների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել