Մոսկվա է ժամանել աշխարհի ամենախոշոր ավետարանական կազմակերպության ղեկավար, ամերիկյան քարոզիչ Ֆրանկլին Գրեմը: Սուրբ Դանիլովյան մենաստանում նրան ընդունել է պատրիարք Կիրիլը, հայտնում է vesti.ru-ն: Խոսակցության թեման եղել է քրիստոնեության վիճակն աշխարհի համայնքներում, այդ թվում՝ արևմտյան:
«Մենք կարիք ունենք Ռուսաստանի հետ հարաբերությունների: Ինչպես 70 տարի առաջ մենք միասին հաղթեցինք նացիզմին, այնպես էլ այժմ միասին պետք է դիմադրենք այսօրվա սպառնալիքներին»,- ասել է նա:
Ֆրանկլին Գրեմը հայտնի ամերիկյան քարոզիչ Բիլի Գրեմի որդին է, որը հիմնադրել է ավետարականների աշխարհում ամենամեծ կազմակերպությունը: Իր ժամանակին Բիլի Գրեմին լսելու համար հավաքվել է մի ամբողջ մարզադաշտ մարդ:
«Մեր աշխարհում ոչ լավագույն ժամանակներն են: Ես շնորհակալ եմ ձեզանից ձեր բարձր ձայնի համար, այն բանի համար, որ դուք ճշմարտության կողմն եք: Անաստվածությունը թափանցել է արևմտյան կառավարություններ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, աշխարհի շատ երկրներ: Ես կոչ եմ անում աղոթել Ռուսաստանի նախագահի համար, որը պաշտպանում է քրիստոնեության ավանդույթները»,- ասել է Գրեմը:



