PrimaAstra-_21_Որոշ լաբրադոր ցեղատեսակի շներ` ինչպես մարդիկ, սկսում են ավելորդ քաշ հավաքել միջին տարիքում և կանոնավոր վարժությունների կարիք ունեն, որպեսզի քաշ գցեն, գրում է BBC-ն:

Էդինբուրգի համալսարանի հետազոտողների խումբն ուսումնասիրել է քաշի և ակտիվության մակարդկան ավելի քան 4000 լաբրադորների շրջանում:

Գիտնականները հանգել են երկու եզրակացության` նախ, շոկոլադի գույն ունեցող լաբրադորները միջինը 1.4 կգ-ով ավելի են, քան ոսկեգույնները:

Բացի այդ, լաբրադորների մոտ ևս ճարպակալման պատճառը ոչ միայն ֆիզիկական ակտիվության պակասն է, այլև մեծ է գենետիկ գործոնի դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել