SAraratnews.am-ը գրում է.

Սլովակիայի կառավարությունը հոկտեմբերի 28-ի նիստում հավանության է արժանացրել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի շտաբի առկայության մասին որոշումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական Teraz կայքին: Երկրի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների զինված ուժերի ներկայությանը պետք է նաեւ հավանություն տա խորհրդարանը:

Սլովակիայի եւ Հունգարիայի տարածքում շտաբեր ստեղծելու որոշումը ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների պաշտպանության նախարարները հավանության էին արժանացրել հոկտեմբերի 8-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:

Բրատիսլավական  Sme-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի նոր կենտրոնը զբաղվելու է հանրապետության պաշտպանական գործունեության դիտարկմամբ, համատեղ զորավարժությունների համակարգմամբ, դաշնակիցների զորքերն ընդունելու դեպքում անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Ավելի վաղ Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Գլվաչը հայտարարել էր, որ խոսքը Դաշինքի ռազմաբազայի մասին չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել