Արամ Խաչատրյանն ու Ռոզի Արմենը կես դար առաջ... Ֆրանսահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենի՝ 1965 թվականին Մոսկվայում կազմակերպված համերգներն աննախադեպ արձագանքի էին արժանացել: Այնքան մեծ էր եղել երիտասարդ հայ երգչուհու հաջողությունը (1965-ին նա տակավին 20 տարեկան էր), որ նախատեսված 12 համերգների փոխարեն Ռոզի Արմենը տվել էր 28 համերգ, իսկ սովետական «Մելոդիա» ձայնագրման ստուդիան թողարկել էր նրա կատարումների ձայնասկավառակը: Այդ ժամանակ էր, որ Արամ Խաչատրյանը հատուկ Ռոզի Արմենին նվիրեց իր թերևս լավագույն երգերից մեկը՝ «Գարուն Երևան»-ը՝ գրված բանաստեղծ Աշոտ Գրաշու խոսքերի հիման վրա: Այդ երգը միանգամից շատ սիրված ու ընդունված դարձավ Հայաստանում և մինչ օրս դասվում է Երևանին ձոնված լավագույն երգերի շարքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=883266958454504&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



