Բոլորս գիտենք, որ Հայաստանում միջին հաշվով համացանցից օգտվողների թիվը կազմում է մոտ 400.000 մարդ։ Իսկ բնակչության մեծ մասը համացանցից օգտվելու հնարավորություն չունի։ Դա հատկապես 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են Հայաստանում։ Եվ բնական է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հասանելի կարող է լինել միայն նրանց համար, ովքեր հնարավորություն ունեն համացանցից օգտվելու։ Հարց է ծագում. իսկ ինչպե՞ս պիտի ընթերցի նախագիծն ազգաբնակչության մյուս այն մեծ մասը, և առանց ընթերցելու ինչպե՞ս կարող են մասնակցել երկրի համար 1 փաստաթղթի հանրաքվեին։ Համոզված եմ՝ բնակչության 80%-ը դեռ չի ընթերցել նախագիծը, իսկ հանրաքվեի օրը մոտենում է։ Սա ծաղր է և՛ պետության հանդեպ, և՛ մայր օրենքի հանդեպ, և՛ սեփական ժողովրդի հանդեպ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=442698399247102&set=a.106693819514230.7658.100005208365629&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել