Ավստրիան Սլովենիայի հետ սահմանին պատ կկառուցի

168.am-ը գրում է.

Ավստրիան Սլովենիայի հետ սահմանին պատ է որոշել կառուցել: Վիեննան հուսով է, որ այդ միջոցառումը կօգնի կարգուկանոն հաստատել երկիր մուտք գործելիս ու պայքարել ներգաղթյալների հոսքի դեմ, հայտնում է kp.ru-ն:

Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Յոհաննա Միկլ-Լյայտների խոսքով՝ պատի կառուցումը չի նշանակում սահմանի փակում: Պատը, ըստ նախարարի, հարկավոր է, որ հեշտ ապահովվի երկիր գործելիս կարգը:

«Դա արվում է նրա համար, որ ապահովվի կարգը, որը վերահսկում է մուտքը մեր երկրի տարածք, խոսքը սահմանների փակման մասին չէ»,- ասել է ավստրիացի նախարարը O1 հեռուստաալիքի եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել