Անձիք, ովքեր տարբեր հասցեներում գրանցում ունեցող փաստաթղթեր ունեն, այսինքն՝ լինի ID քարտ, թե անձնագիր, միևնույնն է, նրանք են կեղծիքն իրականացնելու. ընտրությունների ժամանակ տեղափոխվում են տարբեր տեղամասերով և քվեարկում։ Ուղղակի ID քարտն ավելի մոբիլ է դարձնելու նրանց։
Կրկնահաշվարկի մեջքը հոգեբանորեն կարող է կոտրել կեղծիքն իրականացնող մարդկանց այն գիտակցումը, որ վաղ թե ուշ հանրայնացվելու է իրենց արարքն, ու օրենքի առաջ են կանգնելու, իսկ ֆիզիկական առումով՝ ըտրություններին մեծ քանակությամբ մասնակցությունը։
Կան այլ խնդիրներ ևս՝ կաշառակերություն, երբ գնում են վստահված անձանց, դիտորդներին և, ինչու չէ, ընտրություն կատարող քաղաքացիներին։ Կոռուպցիա, երբ զիջում են որոշակի տուրքեր և վճարներ, ժամանակավոր արտոնություններ բիզնեսում և այլ գործունեություններում։ Այս ամենի դեմ հզորագույն աշխատող միջոցը քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակն է։ Դա կլինի, երբ քաղաքացին կհասկանա, կհավատա, որ ինքը հարց է լուծում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1097375543607672?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել