Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն համաձայնել է մասնակցել Ուեյն Ռունիի բարեգործական հանդիպմանը: Ինչպես հայտնել ենք, այն անցկացվելու է 2016 թվականի օգոստոսին, «Օլդ Թրաֆորդ»-ում:
Daily Star-ի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացին հաճույքով է ընդունել Ռունիի առաջարկը:
«Ռոնալդուն շատ զբաղված մարդ է, բայց չի կարող բաց թողնել նման իրադարձությունը»,- նշել է Ռունին:
Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստը որոշել է անցկացնել այս հանդիպումn ի նշան երախտագիտության ակումբի հետ 12 տարվա համատեղ աշխատանքի համար: Ստացված ամբողջ գումարը կուղղվի բարեգործությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել