Life.panorama.am-ը գրում է.

Անհամապատասխան մարդիկ հայտնվում են եթերում. Անուշիկ Առաքելյանը՝ եթերի որակի, անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Անուշիկ Առաքելյանը:

-Անուշիկ, առաջինը ուզում էի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ «Բախտաբեր» հեռուստասերիալը արդեն ավարտվեց, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-  Այս շրջանում սովորում եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, հիմա խաղում եմ «Օսկար» ներկայացման մեջ, բացի այդ մի քանի առաջարկներ էլ ունեմ, բայց դեռ փորձում եմ հասկանալ, որ թե որն է ինձ  ավելի հարմար, քանի որ ուզում եմ զբաղվել իմ նախագծած հաղորդմամբ:

-Մի փոքր կպատմե՞ք նախատեսվելիք հաղորդումից:

- Չեմ ուզում խոսել այդ հաղորդումից, քանի որ այն դեռ շատ հում վիճակում է: Միայն կասեմ, որ այն ժամանցային ձեւաչափում չի լինի, այլ կլինի ինտելեկտուալ ձեւաչափում, որտեղ կփորձեմ ներառել բեմ երեւույթը: Դեռեւս փորձում եմ հասկանալ, թե որքանով այն ինձ մոտ լիարժեք  կստացվի, որպեսզի ինձ թույլ տամ ներկայացնել այն:

-Անուշիկ, հետուստադիտողի շրջանում «Բախտաբեր» հեռուստասերիալից հետո ավելի մեծ ճանաչում ունեցաք, թեպետ այդ հեռուստասեիալում դուք գլխավոր հերոսուհուն չէիք մարմնավորում, բայց կարողացաք Ձեր խաղով տպավորվել եւ նորովի սիրվել: «Բախտաբերի» 2-րդ եթեթրաշրջանում դուք կրկին կնկարահանվե՞ք:

-   Նախ պետք է ասեմ, որ չէի էլ ցանկանա այդ սերիալում գլխավոր կարպարին մարմնավորել եւ շատ գոհ եմ իմ կերպարի ընտրությունից: Երկորդ եթերաշրջանում կրկին կխախամ այստեղ, թե ոչ, վստահ չեմ կարող ասել, որովհետեւ ամեն բան ընթացքի մեջ է եւ չգիտեմ, թե ինչ ապագա կունենան դրանք: Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ, «Բախտաբերի» 2-րդ եթեթրաշրջանում չեմ խաղա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել