Ինչպես գիտենք՝ տնտեսության զարգացման վրա իրենց ազդեցությունն են թողնում միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից տվյալ երկրի մասին հրապարակած տվյալները:
Նման կառույցներից մեկը Համաշխարհային բանկն է, ըստ որի «Doing Business 2016. «Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում-զեկույց»»-ի՝ նախորդ տարվա արդյունքների համեմատ Հայաստանն այս տարի իր ամենաբարձր ցուցանիշից 2 միավորով առաջ է անցել:
Փորձելով հասկանալ, թե որոնք են եղել դրական միտման պատճառները` տեսնում ենք, որ գլխավոր գործոնը շինարարական ոլորտն է, որտեղ Հայաստանը հեշտացրել է տարատեսակ գործընթացների իրականացման համար թույլտվություն ստանալը:
Մասնավորապես` ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:
Որպես մեկ այլ գործոն նշված է ԵՏՄ-ին անդամակցելու փաստը, որի շնորհիվ հայկական կողմը կրճատել է ՌԴ-ի հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: