ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 28-ին` ժամը 03.26-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 59 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկումարտական հաշվարկ: Պարզ վել է, որ այրվում է Դ. Գ.-ին պատկանող շինության (ավտոտնակ, հացատուն, սառնարան) տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.39-ին, մարվել 05.50-ին:
Այրվել է շինության տանիքն ամբողջությամբ` 100 քմ, տանիքում պահեստավորված փայտյա կոնստուկցիաները` մոտ 10 խմ, ավտոտնակում կայանված «Միտցուբիշի Լանսեռ» մակնիշի (սեփականատեր Արբակ Գալստյան) 33 LT 853 պետհամարանիշի ավտոմեքենան և 4 անվադողերն ամբողջությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



