Tert.am-ը գրում է.

Թուրքիան երկրի ողջ տարածքում պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ինչպես նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալների դեմ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, վարչապետը նշել է, որ նա, ով կփորձի վնաս հասցնել Թուրքիային, արժանի պատիժ կստանա: 

«Թուրքիայի սահմաններին ով էլ լինի, Թուրքիային բարեկամ պետք է լինի, նա, ով թշնամություն կանի, թույլ չենք տա ապրել մեր սահմանին: Դա կլինի PKK-ի ճամբարն Իրաքում, Սիրիայում կամ այլ կառույցներ կլինեն, Թուրքիայի սահմանին Թուրքիայի թշնամիներին թույլ չենք տա ապրել: Դա թող իմանան, սովորեն»,-հայտարարել է Դավութօղլուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել