Ֆրանսիայի Քափ Դը Ագդե քաղաքում շախմատի ավադական միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին նվիրված արագ շախմատի ներկայացուցչկան մրցաշարին զուգահեռ ընթանում է դասական շախմատի շվեյցարական մրցակարգով՝ 9տուրով միջազգային մրցաշար: Վերջինիս մասնակցում են 171 շախմատիստ: Նրանց թվում են նաև տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ու ճանաչված հայ շախմատիստուհի, 2009թ. Ուկրաինայի չեմպիոնուհի, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան:
Երեկ կայացած 5-րդ տուրում ստուգատեսում առանձակի վերելքով հանդես եկող Դոլուխանովան սևերով պարտության մատնեց ֆրանսիացի Ֆիլիպ Բրոխեթին: Սա հայազգի շախմատիստուհու մրցաշարում տոնած արդեն 4-րդ հաղթանակն էր, որը նրան թույլ տվեց մոտենալ առաջատարներին: Ստուգատեսում առանց պարտության ընթացող Մելքումյանն էլ երեկ սևերով միավորը կիսեց մոլդովացի գրոսմայստեր Վիորել Յորդանեսկուի հետ: 
5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են 5 շախմատիստներ: Նրանց հետապնդողների և 4-ական միավորով 6-22-րդ տեղերը կիսողների խմբում են Մելքումյանն ու Դոլուխանովան:
Այսօր տեղի ունենալիք 6-րդ տուրում հայազգի 2 շախմատիստների մրցակիցներն էլ Ֆրանսիայի ներկայացուցիչներն են:
Այսպես, Հրանտը սպիտակներով մրցելու է Ժյուլե Մուսարդի, իսկ Եվգենյան՝ Անտոնի Վիրիգի հետ: 
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 30-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո: 

Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել