Ջավախքի խնդիրը ավելի շատ Հայաստան պետության խնդիրն է, քան որևէ ջավախեցու, որովհետև վերջին հաշվով ջավախեցին որպես անհատ, հայ մարդ մի կերպ երկրագնդի մի անկյունում իր գլուխը պահելու հնարավորություն կգտնի: Իսկ այն ժամանակ, երբ որ Ջավախքում ջավախեցի այլևս չի լինի, և Ջավախքը լցված կլինի վրացիներով, թուրքերով և կովկասյան թաթարներով (այսպես կոչված՝ ազերիներով) այդ ժամանակ նոր Հայաստան պետությունը կզգա ջավախեցու կենսական նշանակություն ունեցող կարիքը, բայց արդեն շատ ուշ կլինի ու անդառնալի: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ Ջավախքի խնդիրը ոչ միայն ջավախեցու, այլ նաև հանուր ՀԱՅՈՒԹՅԱՆ խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի սեփականացնելու Ջավախքի խնդիրն ու իր համար ապրուստի միջոց սարքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: