Վայրի բնության լուսանկարիչ Էնդրյու Ֆուլտոնը բրիտանական Մարբերի–Քանթրի պարկում հազվագյուտ սպիտակ սկյուռիկի նկատեց։ Միացյալ Թագավորությունում 5 միլիոն կարոլինյան սկյուռ է ապրում, և միայն միլիոնից մեկն է ծնվում լեյկիզմով` պիգմենտացիայի բացակայությամբ։ Ի տարբերություն ալբինիզմի՝ լեյկիզմի դեպքում աչքերի գույնը կարմիր չի դառնում։

Էնդրյուն լսել էր, որ այդ այգում հազվագյուտ սկյուռ է բնակվում, բայց նրան տեսնելու համար պետք էր երկար որոնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել