Ավելի քան 60 բանտարկյալ, ովքեր սպառնալիք են ներկայացնում հասարակության համար, կանցնեն հատուկ մեդիտացիոն դասընթացներ, հայտնում է fdlx.com-ը: Դրանով կզբաղվեն հատուկ ռեժիմի բանտերի պահապանները` հոգեբանների համագործակցությամբ, իսկ դասընթացները կանցկացվեն անվտանգության մաքսիմալ ռեժիմով հատուկ կենտրոններում:
Հանցագործների թվում են Անգլիայի բանտերի շատ բանտարկյալներ, որոնց խղճին ծանրացած են տասնյակ սպանություններ, որոնցից շատերը ոստիկանների զոհվելու պատճառ են դարձել: Կառավարությունը որոշել է մտավոր աշխատանքի պրակտիկայի օգնությամբ նրանց բնավորությունը վերահսկելի դարձնել:
Նրանք հույս ունեն, որ մեդիտացիայի պարապմունքները կօգնեն լուծելու հանցագործների ագրեսիվ բնավորության խնդիրները և կնպաստեն մարդկային փոխհարաբերությունների բնագավառում նրանց զարգացմանը:
Մեդիտացիան օգնում է մարդկանց ուժեղացնելու ինքնավերահսկողությունը, բարձրացնելու ուշադրությունն ու կենտրոնացվածությունը, և բարելավելու շրջապատի նկատմամբ վերաբերմունքը:



