Համացանցում որոշ օգտատերեր կարծիքներ են հայտնում ընտրողների ցուցակների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն): Հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար»:
Տվյալ պարագայում «օրենքով նախատեսված դեպքերից» է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածը (ընտրողների ցուցակների մատչելիությունը), որի համաձայն՝ ընտրողների ցուցակն ազատ է ծանոթության համար և ենթակա է տեղադրման համացանցում:
Հիշեցնում ենք, որ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտրական ցուցակներում նշվում է նաև ընտրողի հաշվառման վայրի հասցեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1135917693102784
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել