Իսրայելի 23-ամյա արաբ բնակիչ Նիդա Սալեհը պարապլանով թռել է սիրիական տարածք, որը ԻՊ-ի կազմում գտնվող «Շուհադ ալ-Յարմուք» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո է: Ըստ The Telegraph-ի, նա կարողացել է անցնել Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքները:

CNN-ի հաղորդմամբ, ուժայինները նախ լայնածավալ գործողություն են իրականացրել քաղաքացուն տարհանելու համար, բայց ավելի ուշ հանգել են եզրակացության, որ փախուստն ինքնակամ է եղել:

Ըստ Lenta.ru-ի, Իսրայելի վարչապետն արդեն արձագանքել է տեղի ունեցածին եւ խոստացել Սալեհին զրկել քաղաքացիությունից: «Մենք այդպես կվարվենք նման բոլոր դեպքերում: Նրանք, ովքեր կմիանան մեր թշնամիներին եւ կպայքարեն Իսրայելի դեմ, կզրկվեն քաղաքացիությունից»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել