1999 թվական, հոկտեմբերի 27։ Ծանր օր, հիրավի....
Էսօր շատ խոսվեց, շատ գրվեց, շատ արծածվեց, հիշվեց, քննադատվեց, հարգվեց, եզրակացություններ ու վերլուծություններ գրվեցին, բայց, ցավոք, այսօր... միայն...
Միգուցե ես հիմա սխալ բաներ կգրեմ, բայց կգրեմ...
Նրանց հիշել պետք չէ միայն մեկ օր, կամ նրանց մեկ օր հիշելը չի նշանակում, որ իրենց հիշում եք։ 
Հա, անկեղծ, ես էսօր չեմ հավատում շատերի անկեղծությանը, որով գրվել են բազմաթիվ նյութեր, ստատուսներ, քոմենթներ... Հա, հենց տե՜նց, չեմ հավատում ու վսյո...
Ժամանակին էլ համացանցն ու լրատվական դաշտը, իրար հերթ չտալով, «հիշում ու պահանջում էր», բայց, ցավոք, միայն ժամանակին ու մի քանի օր...
Հոկտեմբերի 27-ը շատերը մեկ էլ մյուս տարի ու Սպարապետի ծնունդին կհիշեն... Կհիշեն, կգրեն, կցավան, կտխրեն ու վսյո...
Վատ ա, ժողովուրդ, վատ ա, որ ամեն բան հիշում, քննադատում, պահանջում եք միայն այն ժամանակ, երբ էդ թեման ա ուշադրության կենտրոնում, ու էդ թեմայից խոսելով՝ կարաք դուք էլ ուշադրության կենտրոնում հայտնվել... Ցավոք, տենց ա...
Եսիմ, ես աստվածավախ եմ ու աստվածապաշտ եմ, բայց եկեղեցի շատ չեմ գնում, զատո ամեն կիրակի եկեղեցի գնացողներից շատ եմ մտքում աղոոթում...
Ասածս ի՞նչ ա՝ մի կոտորեք ձեզ, երբ արդիական ա դառնում ինչ-որ հարց, այլ կոտորեք ձեզ միշտ կամ երբեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել