
Մարդկության պատմության ողջ ընթացքում գրեթե բոլոր քաղաքակրթությունները կործանվել են կամ ինքնաբերաբար, կամ էլ տարերային խոշոր աղետների հետևանքով, սակայն կան նաև այնպիսի անհետացած քաղաքակրթություններ, որոնց կործանման պատճառները շարունակում են յոթ փակի տակ պահվող գաղտնիք մնալ գիտնականների համար։
10. Օլմեկների քաղաքակրթություն
Սա առաջին մեզո-ամերիկյան հասարակություններից մեկն էր։ Օլմեկները բնակեցրել էին Կենտրոնական ու Հարավային Մեքսիկայի տրոպիկական իջվածքը։ Օլմեկների առաջին հետքերը, որոնք Ք.Ա. 1400-ականներին են թվագրվում, հայտնաբերվել են Սան-Լորենցո քաղաքում։ Օլմեկները հմուտ շինարարներ էին։ Նրանց բնակավայրերում ծիսական բակեր կային, թմբեր, կոնաձև բուրգեր ու քարե արձաններ, որոնց մեջ է նաև հանրահայտ հսկայական քարե գլուխը։ Օլմեկները մեծ կախվածություն ունեին ինչպես ներքին առևտրից, այնպես էլ այլ մեզո-ամերիկյան ժողովուրդների հետ առևտրային կապերից և համարվում են այլ մեզո-ամերիկյան ժողովուրդների մշակութային նախնիները։ Ք.Ա. 400 թվականին օլմեկյան երկրի արևելյան հատվածը դատարկվեց հավանաբար կլիմայական փոփոխությունների արդյունքում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ արտագաղթի պատճառ կարող էր դառնալ հրաբուխը, կամ էլ նրանց կարող էին նվաճել, բայց առ այսօր հայտնի չէ, թե ով։
9. Նաբաթեական արքայություն
Նաբաթեացիները սեմական ցեղ էին, որոնք բնակեցնում էին ժամանակակից Հորդանանի, Իսրայելի, Սիրիայի ու Սաուդյան Արաբիայի տարածքները։ Այս ցեղերն առավել հայտնի են իրենց մայրաքաղաք Պետրայի համար։ Իրոք, Պետրան զարմանալի քաղաք է, որի ամենահռչակավոր հատվածը հենց ժայռի մեջ փորված հրաշագեղ գանձարանն է։ Նաբաթեացիների հարստությունները կուտակվում էին շնորհիվ բազմաթիվ առևտրային ուղիների, որոնք անցնում էին իրենց հողերով։ Նրանք վաճառում էին ոսկոր, մետաքս, համեմունքներ, թանկարժեք մետաղներ ու քարեր և դեղամիջոցներ։ Նաբաթեական մշակույթի վրա մեծ ազդեցություն են թողել Հունաստանը, Հռոմը, Արաբիան ու Ասորեստանը։ Ի տարբերություն իր ժամանակակից այլ մշակույթների՝ Նաբաթեական արքայությունում չկար ստրկատիրություն, ու հասարակության յուրականչյուր անդամ իր լուման էր ներդնում ընդհանուր բարօրության հարցում։ Մ.Թ. 44-րդ դարում նաբաթեացիները լքեցին Պետրան, և ոչ ոք չի հասկանում, թե կոնկրետ ինչն էր դրա պատճառը։ Հնէաբանական գտածոներն ապացուցում են, որ նրանց տեղահանությունը լավ կազմակերպված էր ու ոչ բռնի։ Այս առեղծվածի ամենատրամաբանական բացատրությունը կայանում է նրանում, որ երբ առևտրային ուղիները, որոնցից կախված էին նաբաթեացիները, տեղափոխվեցին ավելի հյուսիս, այս քաղաքակրթությունը կորցրեց իր գոյության հիմնական ստիմուլն ու լքեց Պետրան։
8. Աքսումյան արքայություն
Աքսումյան արքայության պատմությունը սկիզբ է առնում Մ.Թ. 1-ին դարում, ժամանակակից Եթովպիայի տարածքում։ Աքսումը կարևոր առևտրային կենտրոն էր, որը զբաղվում էր փղոսկրի, գյուղմթերքի ու ոսկու արտահանմամբ առավելապես դեպի Հռոմեական կայսրություն ու Հնդկաստան։ Շնորհիվ դրա աքսումցիները շատ հարուստ ժողովուրդ դարձան, և առաջացավ աֆրիկյան մշակույթը, որտեղ գործում էր սեփական դրամային համակարգը։ Աքսումի ամենահայտնի հուշարձանները հսկայական ստելաներն ու քարե օբելիսկներն են։ Համաձայն տեղի լեգենդների՝ հրեա Հուդիթ թագուհին գրավեց Աքսումի արքայությունը՝ հրի մատնելով դրա եկեղեցիներն ու գրադարանները։ Այլ տեսությունների համաձայն՝ Աքսումի արքայության պատճառ են դարձել կլիմայի փոփոխությունը, առևտրային շրջափակումն ու սովը։
7. Միկենյան քաղաքակրթություն
Միկենեն հիմնվել է հարավային Հունաստանում Ք.Ա. 1600-ականներին։ Հին հունական շատ առասպելներում պատմվում է Միկենեի մասին, ու համաձայն Հոմերոսի՝ դրա արքա Ագամեմնոնը հանդիսանում էր հունական զորքի գերագույն հրամանատարը Տրոյական պատերազմի ժամանակ։ Միկենեն հզոր ռազմական նավատորմ ուներ ու կիրառում էր այն ինչպես պատերազմների, այնպես էլ այլ պետությունների հետ առևտուր վարելու համար։ Բնական ռեսուրսների սակավության պատճառով միկենցիները ստիպված էին ներկրել տարատեսակ ապրանքներ ու հումք, որը հետո պատրաստի ապրանքի վերածելով՝ նրանք հմուտ արհեստավորների համբավ ձեռք բերեցին։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչը հանգեցրեց այս քաղաքակրթության անկմանը։ Համաձայն տեսությունների՝ դա միկենյան հասարակության տարբեր խավերի բախման հետևանք էր, իսկ այլ գիտնականներ գտնում են, որ պատճառը երկրաշարժերի և առևտրի կասեցման մեջ է, ինչպես նաև հյուսիսից ներխուժած դորեացիների, մասամբ էլ Բալկաններից Մերձավոր Արևելք տեղափոխվող արիական ծովային ժողովրդի հարվածների։
6. Կխմերյան կայսրություն
Կխմերյան կայսրությունը գտնվում էր ժամանակակից Կամբոջայի տարածքում։ Այն ծագեց Մ.Թ. 9-րդ դարում ու շուտով դարձավ հարավարևելյան Ասիայի հզորագույն տերություններից մեկը։ Կխմերները շատ հարուստ մշակույթ ունեին, բայց այդ քաղաքակրթությունը չդիմացավ մարտահրավերներին, և դրան նպաստեցին մի շարք գործոններ, սակայն այսօր դժվար է նշել հենց այն գործոնները, որոնք, ի վերջո, հանգեցրին այս քաղաքակրթության անկմանը։
5. Տրիպոլյան մշակույթ
Ուշ նեոլիթյան այս մշակույթը գոյություն է ունեցել Ք.Ա. 5500-2750 թվականներին։ Այս մշակույթի ցեղախմբերն իրենց ծաղկունքի զենիթում ստեղծեցին Եվրոպայի խոշորագույն նեոլիթյան բնակավայրերը, որոնցից ոմանք մինչև 15.000 բնակչություն ունեին։ Ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ կապված այս քաղաքակրթության հետ, հանդիսանում է այն, որ ամեն 60-80 տարին մեկ մարդիկ այրում էին իրենց բնակավայրն ու ավերակների վրա նորն էին կառուցում։ Նրանք հավատում էին մեծ մայր-աստվածուհուն, ով հանդիսանում էր մայրության ու պտղաբերության խորհրդանիշը։ Նրանք նաև խոնարհվում էին ուժի, պտղաբերության ու երկնքի խորհրդանիշ հանդիսացող ցլի և հավերժությունը խորհրդանշող օձի առջև։ Համաձայն վարկածներից մեկի՝ Տրիպոլյան քաղաքակրթությունն ընկավ կուրգանյան քաղաքակրթության հարվածների տակ, սակայն վերջերս արված մի շարք հայտնագործություններ վկայում են այն մասին, որ քաղաքակրթության կործանման պատճառ կարող էին դառնալ նաև կլիմայական փոփոխությունները։
4. Կլովիսի մշակույթ
Այս նախապատմական հնդկացիական քաղաքակրթությունը գոյություն է ունեցել Ք.Ա. 10.000-ականներին, և դրա ցեղախմբերը բնակվում էին Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական հարթավայրերում։ Նրանք հիմնականում որսորդությամբ և հավաքչությամբ էին զբաղվում։ Սա հաստատվում է նաև նրանց բնակավայրների ավերակներում հայտնաբերված մամոնտների, բիզոնների ու այլ կաթնասունների ոսկորներով։ Կլովիսի քաղաքակրթության ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 125 տեսակի բույսեր ու կենդանիներ են օգտագործել։ Այս քաղաքակրթության ոչնչացման ամենահավանական պատճառը վաղ դրիասյան դարաշրջանում սկսված Սառցե փոքր դարաշրջանն էր։
3. Մինոյական քաղաքակրթություն
Այս քաղաքակրթությունն իր անվանումը ստացել է Կրետեի առասպելական արքա Մինոսի պատվին, ով հանդիսանում է Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի տիրակալը։ Իրականում, Մինոյական մշակույթն առաջին ճանաչված քաղաքակրթություն է Եվրոպայում։ Այսօր այն ամենը, ինչ մնացել է երբեմնի հզոր այդ քաղաքակրթությունից, մի շարք ամրոց-պալատներն են ու դրանցում առկա արտեֆակտները։ Շատ գիտնականներ հավատում են, որ Մինոյական քաղաքակրթությունը կործանվել է հրաբխի ժայթման պատճառով, բայց կան անհերքելի ապացույցներ, որ մինոյցիները ողջ են մնացել այդ աղետից հետո։ Միևնույն ժամանակ կա հավանականություն, որ հրաբխի արդյունքում կորավ նրանց բնակության տարածքի ողջ ֆլորան, ինչը սով առաջացրեց և զրկեց նոր նավեր կառուցելու հնարավորությունից ու ի վերջո հանգեցրեց քաղաքակրթության անէացմանը։
2. Անասազի
Անասազի մշակույթը նախապատմական հնդկացիական պուեբլո մշակույթի նախատիպն է, որը գոյություն է ունեցել ԱՄՆ-ի ներկայիս տարածքի հարավարևմտյան հատվածում, որը հիմա հայտնի է որպես Չորս անկյուն (Կոլորադո, Յուտա, Արիզոնա և Նյու Մեքսիկո նահանգների հատման կետը)։ Անասազի քաղաքակրթությանը հատուկ էր կերամիկայի ու տների պատրաստման յուրահատուկ ոճ։ Մոտավորապես Մ.Թ. 1300 թվականին պուեբլոների նախնիները լքեցին իրենց տները։ Միակ բանը, որը կարող էր ստիպել նրանց լքել իրենց բնակավայրերն ու նահանջել ջրային ռեսուրսներից այդքան հեռու հողեր, կարող էր լինել թշնամիների հարձակումը։
1. Հինդական (Խարապյան) քաղաքակրթություն