168.am-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտարարել է, որ ցանկանում է գլխավորել իր երկրի ազգային հավաքականը: «Երազում եմ Բրազիլիայի հավաքականը մարզելու մասին: Ես արդեն ունեմ որոշ մտքեր: Իհարկե, ես կընդունեմ ցանկացած առաջարկություն:
Եթե դա տեղի ունենա, կցանկանայի, որ իմ օգնականը լինի Կաֆուն: Մենք հսկայական փորձ ունենք:
Եթե ես լինեի հավաքականի մարզիչը, ապա իմ ավագը կլիներ ոչ թե Նեյմարը, այլ Մարսելոն: Տիագո Սիլվան շատ կարևոր դեր կխաղար իմ թիմում: Ես երբեք նրան կազմից դուրս չէի թողնի»,- ասել է Կառլոսը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/10/27/554437.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել