Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ին այսօր դերասան Էմիլ Գալստյանը տեղեկացրեց, որ դերասան, հումորիստ Լեւոն Բեգլարյանի հետ համատեղ այսուհետ ամեն շաբաթ «Stand up»ժանրում ակումբային շոու-ներկայացումներով հանդես կգան.
«Սա ակումբային ձեւաչափի ծրագիր է, ինչի շնորհիվ ակումբում զվարճալի ժամանակ եւ տրամադրություն է ապահովում: Անկեղծ ասած, գաղափարը հենց Լեւոն Բեգլարյանին էր, քանի որ նա ավելի վաղ ժամանակից է այս ժանրում եւ բավականին պրոֆեսիոնալ մակարդակի է հասել: Դե իսկ նրա կողմից առաջարկը ստանալուց հետո ես էլ որոշեցի փորձել ինձ եւ կարծես թե Լեւոնի օգնությամբ ստացվեց ինձ մոտ: Ի դեպ, առաջին շոու-ներկայացումը կայացել է հոկտեմբերի 25-ին «Shakesbeer» փաբում, եւ շուտով արդեն ստաբիլ կերպով այստեղ ամեն կիրակի կներկայացնենք հումորի մեր տարբերակը,- նշեց Էմիլ Գալաստայանն ու ավելացրեց,- պետք է նկատեմ, որ մենք ընտրել ենք հենց «Shakesbeer» փաբը, քանի որ այստեղ արվեստի շունչ կա եւ կոլեգաներիս մեծամասնությունը հաճախ են այցելում հենց այս փաբ»:
Մեր այն հարցին, թե արդյոք շոու-ներկայացման ընթացքում շոշափվող հումորը կանդրադառնա՞ սոցիալական թեմաների եւ առհասարակ՝ ի՞նչ թեմաներ կներկայացնի, Էմիլ Գալստյանը պատասխանեց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ