Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում պայմանագրային զինծառայողի մահն ինքնասպանության հետևանքով, գրում է gazeta.ru-ն։
«Պայմանագրային զինծառայողը, որ ծառայություն էր անցնում Հմեյմիմ ավիաբազայում որպես տեխնիկական մասնագետ, ինքնասպան է եղել հերթապահությունից հետո՝ հանգստի ժամանակ»,- պատմել են Պաշտպանության նախարարությունում։
Այժմ գերատեսչությունն իրականացնում է ողբերգության հանգամանքների հետաքննությունը։
Պաշտպանության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ հիմնվելով զինծառայողի բջջայինում SMS-հաղորդագրությունների ուսումնասիրության վրա՝ նրա մահվան պատճառը կարող էր դառնալ աղջկա հետ անձնական հարաբերություններում վեճը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չունեն տեղեկություն Սիրիայում ռուս զինծառայողի մահվան կապակցությամբ։
Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից ավիահարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։



