256Ճապոնիայի քաղաքացիների 40%-ի տարիքը մինչև 2060 թ. կգերազանցի 65 տարեկանը բնակչության ծերացման ներկայիս մակարդակի պահպանման դեպքում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության ամենամյա զեկույցում:

Ճապոնացիների մոտ 27%-ը, այսինքն՝ երկրի ամեն չորրորդ բնակիչ, մինչև այդ ժամանակ 75 տարեկանից մեծ կլինի:

Զեկույցում նշվում է, որ կանանց թվի և ծնված երեխաների հարաբերակցության պահպանման դեպքում Ճապոնիայի բնակչության թիվը 45 տարում ներկայիս 127 միլիոնից կկրճատվի մինչև 86,7 մլն մարդ:

Այսպես կոչված՝ բնակչության ծերացումն ու ծնելիության կրճատումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ են Ճապոնիայում:

Իրավիճակը բարդացնում է այն, որ երիտասարդ ճապոնացիների ավելի քան մեկ երրորդը չի ձգտում ռոմանտիկ հարաբերություններ ստեղծել բարձր ֆինանսական և ժամանակային ծախսերի պատճառով, նաև հանուն ընտանիքի ստեղծման կարիերան կամ կրթությունը զոհել չցանկանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել