Լրացել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հայտերի ընդունման ժամկետը: Թեկնածուների ցուցակը պաշտոնապես կհրապարկվի առաջիկա 10 օրերի ընթացքում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հայտ են ներկայացրել 8 ներկայացուցիչներ՝ ՈւԵՖԱ-ի նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն, ֆուտբոլի Ասիական կոնֆեդերացիայի նախագահ Բահրենի շեյխ Սալման բին Իբրահիմ ալ Խալիֆը, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, ՀԱՀ-ի քաղաքաշինության նախկին նախարար Տոկիո Սեկվալեն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ ֆրանսիացի Ժերոմ Շամպանը, Լիբերիայի ֆուտբոլի միության նախագահ Մուսա Բիլիթին, Տրինիդադի և Տոբագոյի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Նախիդը:
Ընտրություններին մասնակցելու համար հարկավոր է, որպեսզի թեկնածությունն առաջադրեն նվազագույնը ՖԻՖԱ-ի անդամ 5 առաջնություններ: Կազմակերպության նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին, Ցյուրիխում: