Վերջին տարիներին գրեթե բոլոր հեռուստատեսային ալիքներն ունեն իրենց թոք շոուները, և այդ թոք շոուներում տարբեր հաճախականությամբ հայտնվում են հյուրեր, որոնք իբր սկանդալայնություն կամ էլ սուր խոսք պետք է ապահովեն, բայց իրենց ներկայությամբ, խոսքով ու կեցվածքով հարուցում են նյարդային բջիջների զանգվածային սպանություն հեռուստադիտողների ուղեղներում։ Ահա 5 ամենաանադեկվատ ու նյարդայնացնող կերպարները, որոնց պարբերաբար կարելի է տեսնել մեր հեռուստաեթերով ու ինֆարկտի նախաշեմին հայտնվել նրանց պատճառով։
5․ Դավիթ Մշեցի
ՊոՅետի ու քաղաքական ակտիվիստի այս յուրահատուկ սիմբիոզն աչքի է ընկնում ոչ այնքան իր գրական կամ հասարակական ձեռքբերումներով կամ էլ ձախողումներով, այլ նարցիսիզմի ու անհասկանալի մեծամտության ֆանտաստիկ մասշտաբներով։ Էս տղեն նենց հիացած ա ինքն իրենով, որ երևի օրգազմ ա ապրում ամեն անգամ, երբ հայելու մեջ է իրեն տեսնում, իսկ հեռուստաէկրաններին իրեն տեսնելիս ստիպված է լինում հանգստացնող դեղեր խմել, որպեսզի հիացմունքից սիրտը չպայթի։ Մեծամիտ, գոռոզ, անսահման պաթոսով այս երիտասարդը գործնականում միջակ գրող է, ով, սակայն, ավելի հայտնի է ոչ թե իր գրվածքներով, այլ թոք շոուների ժամանակ սրա-նրա վրա անիմաստ հարձակվելով ու զուգահեռաբար իր անձը գովաբանելով։
4. Անահիտ Մութաֆյան
Երբ խնձորը ծառից հեռու չի ընկնում՝ խոսքի լրիվ իմաստով։ Ու ցավոք՝ բացասական առումով։ Անահիտ Մութաֆյանը կարող է հավակնել տափակ ու անիմաստ պաթոսի և դեմագոգիայի Հայաստանի չեմպիոնի կոչմանը։ Նա օդում կասմանավտ ա, ջրում՝ վադալազ, նա գիտի բոլորին ու ամեն բան։ Ու ընդհանրապես ինքը մի հատ նենց վեհ ու եթերային էակ ա, որին հասու են տիեզերական բոլոր ճշմարտությունները, և անկասկած կմտաբերի յուրաքանչյուր անվանի մարդուն իր հետ ինչ-որ բանով կապող նույնիսկ ամենաֆանտաստիկ պատմություն։ Մի խոսքով, երբ Անահիտ Մուտաֆյանը հայտնվում է ձեր էկերաններին ինչ-որ թոք շոուում, ապա վատագույն բանը, որ կարող է պատահել, հեռակառավարման վահանակը ճիշտ պահին չգտնելն է, որ ալիքը փոխեք։
3․ Լիանա Զուրաբյան
Դու ասա՝ ոչ ադեկվատ, ես ասեմ՝ Լիանա Զուրաբյան։ Դու ասա՝ անհամություն, ես ասեմ՝ Լիանա Զուրաբյան։ Դու ասա՝ լաչառություն, ես ասեմ՝ Լիանա Զուրաբյան։ Դու ասա՝ ճչուն և իրականում ոչ մի լուրջ հիմք չունեցող եսասիրություն ու ինքնահիացմունք, ես ասեմ՝ Լիանա Զուրաբյան։ Էս կնոջն ինչքան հյուր կանչեցին, ամեն նման թողարկումը դարձավ համացանցային հիթ, բայց ոչ թե նրա տաղանդների ու վաստակների համար, այլ հենց այդ ոչ ադեկվատ ու նյարդայնացնող կեցվածքի ու վարքի, որի համար էլ այս ցուցակը կազմվում է։ Ես վստահ եմ, որ դժոխքում մի առանձին սենյակ կա, որը նախատեսված է այն մարդկանց համար, ում մտքով առաջին անգամ անցավ Լիանային եթեր տրամադրել։
2․ Մամիկոն Խուրշուդյան
Կան մարդիկ, ովքեր իրենց ապրելակերպով, նիստուկացով, խոսքով, վարքով ու բարքով մարմնավորում են մասշտաբային երևույթներ։ Մամիկոն Խուրշուդյանը հենց այդպիսի մարդկանցից է, ու նա քայլող մարմնավորումն է երիտհանրապետական պոպուլիզմի, ում կարգախոսը «ամեն ինչ հանուն կարիերայի»-ն է, և ում շարժիչ ուժը բացարձակ նյութապաշտությունն է, ուժեղին քծնելն, իսկ թույլին խփելն ու հեգնանքով վերաբերվելն է։ Մի խոսքով, Մամիկոնը մարմնավորում է գրեթե այն բոլոր վատ կողմերը, որոնցից նորմալ մարդը զզվում և օֆ է անում։ Համեմեք սա անսահման գոռոզությամբ ու բարձր պրոֆեսիոնալիզմի աստիճան զարգացրած դատարկախոսությամբ և կստանաք չանա-չանա, մեծամտորեն ու բարձրաձայն բլբլացող եթերային երիտասարդին, ում անունն է Մամիկոն Խուրշուդյան։
1․ DJ Smoke
Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ում պայծառ մտքում ծագեց Սմոքին հասարակական ակտիվ դիրքորոշումով դեմք ներկայացնելն ու թոք շոուների հաճախակի հյուր դարձնելը, բայց այդ արհավիրքը եղավ։ Էս տղեն ոչնչով չհիմնավորված քայլող ագրեսիա է ու անիմաստ «համարձակություն» ցուցաբերելու սիրահար։ Այնպիսի տպավորություն է, որ Սմոքը վստահ ա, որ ինքն ամերիկյան ինչ-որ սևամորթ ռեփեր է, ով իր էպատաժը ստեղծում է հայհոյախոսությամբ հագեցած խոսքի ու գանգսթերական վարքի միջոցով, որն ի ցույց է դնում նաև այնպիսի հանրային տարածքում, ինչպիսին հեռուստաեթերն է։
Երևի թե պետք է Սմոքին հիշեցնել, որ ինքը ոչ ռեփեր է, ոչ նեգՌ, ոչ էլ Ամերիկայում է ու կոշկակար Վազգենի բառապաշարով (իրոք ահավոր կեղտոտ բերան ունի հեռուստաեթերում էլ, հեռուստաեթերից դուրս էլ) ու անթաքույց ագրեսիա արտահայտող կեցվածքով չի առաջացնում ո՛չ էպատաժ, ո՛չ էլ ինչ-որ այլ բան, բացի զզվանքի հասնող հակակրանքից։ Գումարեք սրան այն, որ ամեն անգամ եթեր գալիս նա ասես ուռած լինի, և կստանաք ամողջական մի պատկեր, որն իմ նյարդերի վրա ամենաշատ ազդողներից է մեր հեռուստաեթերում։