Ռիհաննան ու Բիբերը MTV-ի վարկածով լավագույններն ենLife.panorama.am-ը գրում է.

Բարբադոսյան երգչուհի Ռիհաննան և կանադացի Ջասթին Բիբերը արժանացել են MTV European Music Awards 2015 (MTV EMA) փառատոնի «Լավագույն երգչուհի» և «Լավագույն երգիչ» մրցանակներին։ Փառատոնը անցկացվել է Միլանում հոկտեմբերի 25-ին։ Մյուս մրցանակակիրների անունները հրապարակված են  փառատոնի պաշտոնական կայքում:

Բիբերը արժանացել է մրցանակի նաև 4 այլ անվանակարգերում. «Լավագույն համագործակցություն» (Skrillex-ի և Diplo-ի հետ), «Ամենամեծ ֆան-ակումբ», «Լավագույն կերպար» և «Լավագույն համերգ Հյուսիսային Ամերիկայում»։
 
Բրիտանացի  երգիչ Էդ Շիրանը ստացել է  MTV-ի արձանիկ կենդանի կատարման համար։ Նա նաև արժանացել է «Միջազգային շոու» մրցանակին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել