
Գրեթե բոլոր երկրներում կան այնպիսի ուտեստներ, որոնք տեղացիները պաշտում են ու քիչ է մնում նույնիսկ ազգային խորհրդանիշ համարեն, իսկ օտարերկրացիները զարմանում են կամ, որ ավելի վատ է, սրտխառնոց են զգում այդ ուտեստներից։
Ահա դրանց մի քանի օրինակ աշխարհի տարբեր անկյուններից։
1 Անուշադրով սալմիակի կոնֆետներ, Ֆինլանդիա

Բոլորին ապշեցնում է ֆինների սերը քաղցրարմատով պատրաստված սալմիակի կոնֆետների հանդեպ, որոնք նրանք պարզապես պաշտում են։ Ու դա պատճառ ունի։ Միայն պատկերացրեք. սև գույնով, անուշադրի սպիրտի հոտով, փայտածուխով ու աղի միջուկով կոնֆետներ։ Ֆիններն այն «աստվածների նվեր» են համարում ու այնքան են սիրում, որ նույնիսկ դրանցից պաղպաղակ են արտադրում։

2 Մեղվի թրթուրներ, Ճապոնիա

Մեղվի թրթուրները (հաչինոկո) պատրաստում են սոյայի սոուսով ու շաքարով։ Դրանցից կարելի է պատվիրել գրեթե բոլոր ռեստորաններում ու սրճարաններում։ Կան նաև հսկայական սուզումեբաչի մեղվի թրթուրներ, որոնք տեղադրում են ձողերի վրա և խորովում, պատրաստում են բրնձով և դրանցով սուշի են պատրաստում, ինչպես նաև թխվածքաբլիթներ։
Իսկ ի՞նչ, դրանք բավականին հաճելի խրթխրթում են...
3 Նատո, Ճապոնիա

Նատոն ճապոնական ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Այն իրենից ներկայացնում է թթված սոյայի հատիկներ, որոնք հաճախ ուտում են նախաճաշի ժամանակ։ Նատոն կպչուն և մածուցիկ ուտեստ է և յուրահատուկ հոտ ունի, որն ինչ-որ չափով նման է փչացած պանրի հոտի։ Ճապոնացիներն այն համարում են օգտակար ու առողջ սննդատեսակ։
4 Կարագը ֆրիտյուրի մեջ, ԱՄՆ

Ամերիկացիները սիրում են ամեն ինչ տապակել, և կարագը բացառություն չէ։ Կարագի կտորները նրանք պատում են մեղրով, ալյուրով ու դարչինով, այնուհետև այն հագցնում փայտիկին ու իջեցնում ֆրիտյուրի մեջ ու արագ տապակում։ Այսքան յուղ մեկ ուտեստում դուք դեռ չեք տեսել։
5 Աղցան ժելեի մեջ, ԱՄՆ

Դոնդողով աղցանը, որն ուտում են ԱՄՆ-ում, օտարերկրացիների մոտ միայն տհաճություն է առաջացնում։ Դրա հիմքում միշտ օգտագործվում է մրգային համով դոնդող։ Իսկ լցոնը պատրաստելու համար օգտագործվում է գազար, պղպեղ, վարունգ, պանիր, թյունոս, լիմոն ու ձիթապտուղ և յուրաքանչյուր այլ բան, որ կարող է անցնել մտքովդ։
6 Մսային դոնդող (խոլոդեց) և «սելյոդկա վերարկուի տակ», Ռուսաստան


Ռուսական բորշչին աշխարհն արդեն վաղուց է սովորել, իսկ այ ռուսական խոլոդեցն ու «սելյոդկան վերարկուի տակ» օտարերկրացիներին այնքան էլ դուր չի գալիս, ինչպես երևում է այս տեսանյութում։
7 Բալյուտ, Ֆիլիպիններ

Բալյուտն Ասիայի ամենահայտնի ուտեսներից մեկն է, հատկապես Ֆիլիպիններում, որտեղ գործում են հատուկ թռչնաֆաբրիկաներ՝ այս ուտեստի պատրաստման համար մթերք ապահովելու նպատակով։ Բալյուտն իրենից ներկայացնում է բադի ձու, որում կարելի է տեսնել արդեն կիսազարգացած սաղմը՝ կտուցով ու աճառներով։ Ձուն ուտում են եփած, նաև հում ու տապակած տեսքով։ Մինչ օտարերկրացիների համար այն վայրի տպավորություն է թողնում, ասիացիներն այն սիրում են ու չափազանց օգտակար ուտեստ համարում։
8 Վեջիմայթ, Ավստրալիա

Բավականին տարօրինակ բան, որը, թերևս, միայն ավստրալացիներն են հասկանում։ Վեջիմայթը թանձր մածուկ է, որը պատրաստվում է գարեջրի մնացորդ քաղցրահյութից։ Դրա համը դառնաղի է ու խմորիչի հոտ ունի։ Դրանով ծածկում են հացն ու ուտում այն նախաճաշին։



