Մարտ Բաբայանն ապացուցում է, որ մեր աստղերը նույնիսկ Ռուսաստանում չեն կարա մրցակցեն: Արդեն մի քանի օր ա՝ կայքերն իրար հետևից գրում են Մարտ Բաբայանի անձնական կյանքի մասին ու առանց իրար հերթ տալու Մարտին սարքին հայ «աստղ», բայց Մարտն ինքն իր ձեռով ապացուցեց, որ ինքը ոչ միայն աստղ չի, այլ ինքն Առնո Բաբաջանյանի երգը չի կարում ճիշտ ու տոնայնությամբ երգել: Էսօր Մարտն էր, բայց ես վստահ եմ, որ հայ աստղերի 90 տոկոսը նույն ձևի իրանց խայտառակ կանեն, ու էսքանից հետո ես զարմանում եմ հենց մեր վրա, որ Մարտին սարքում ենք հայ «աստղ», Մարտի կյանքով հետաքրքրվում ենք, դա քիչ ա՝ մի հատ էլ կարող ա գնանք ինչ-որ համերգի, որտեղ ելույթ կունենա Մարտը... Հետո էլ կասենք. «Հայ աստղերի համերգի ենք գնացել»...
Ի՞նչ ա ասածս՝ անիմաստ, թույլ, ձեն չունեցող արտիստներին պետք չի երգիչ դարձնել, մի հատ էլ փորձել «աստղ» կարգավիճակով իրան հարգել, թե ինչ ա ինքը ժամանակին Ռուսաստանում ա ապրել. տեսաք էլի, թե Ռուսաստանում ինքն ինչ կալիբրի աստղ ա:
Հետևությունները ձեզ, բայց ամեն պատահածի մի՛ անվանեք «աստղ»:



