Ճապոնիայի կառավարությունը միակողմանի գործողություններ է համարում վիճահարույց Սպրատլի արշիպելագի խութերից Չինաստանի կողմից կղզիների ստեղծումը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ես չէի ցանկանա մեկնաբանել ԱՄՆ զինված ուժերի յուրաքանչյուր գործողություն: Բայց մենք հիմա տեղեկության սերտ փոխանակում ենք իրականացնում այդ հարցով»,- մեկնաբանել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան նախկին խութերի տարածքային ջրերում USS Lassen ականակրի մասին տեղեկությունը:
Նա հավելել է, որ «արհեստական կղզիների լայնամասշտաբ ստեղծումը լարվածության աճ առաջացնող միակողմանի գործողություններ են»:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Չինաստանի գործողություններն առաջացնում են համաշխարհային ողջ հանրության մտահոգությունը:
Սպրատլի արշիպելագի կղզիների նկատմամբ իրենց իրավունքների մասին հայտարարում են Վիետնամը, Չինաստանը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: Կղզիներում հայտնաբերվել են նավթի և գազի խոշոր պաշարներ, և ներկա են նշված երկրների զինծառայողները:
Անցած տարի Չինաստանն արշիպելագի մի քանի խութերից կղզիներ է ստեղծել ռազմական ենթակառուցվածքի տեղակայման համար:



