Ի սկզբանե բանանի մեջ հայտնաբերված միացությունները գիտնականների կողմից մշակվելով, կարող են մանրէների դեմ դեղամիջոցների հիմք հանդիսանալ, այդ թվում` ՁԻԱՀ-ի, հեպատիտ C-ի և գրիպի: Խոսքը բանանի «լեկտին» սպիտակուցի մասին է, գրում է news.eizvestia.com-ը:
Գերմանիայի, Իռլանդիայի, Կանադայի, Բելգիայի և ԱՄՆ-ի 26 գիտնականներից բաղկացած թիմը մի քանի տարի շարունակ փորձել են հասկանալ, թե ինչպես է լեկտինը պայքարում մանրէների դեմ, և փորձել են ստեղծել նրա կատարյալ տարբերակը: Ընդհանրապես սպիտակուցը հայտնաբերել են 5 տարի առաջ և պարզել են, որ այն ընդունակ է կանխելու ՁԻԱՀ-ի ներթափանցումը բջիջներ, սակայն սպիտակուցը կողմնակի ազդեցություն է ունեցել: Դա սահմանափակել է նրա օգտագործումը նախնական տեսքով:
Նոր, կատարելագործված տարբերակը կողմնակի ազդեցություն չունի, և հաջողությամբ է պայքարում մանրէների դեմ:



