Lurer.com–ը գրում է.

Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի` հայկական հազվագյուտ ձեռագրերի և տպագիր գրականության ցուցադրությունն ապշեցուցիչ թվով այցելուներ է ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թվիթերում գրառում է կատարել Օքսֆորդի համալսարանի հետազոտող, պատմական լեզուների դոկտոր Ռոբին Մեյերը, ով մասնագիտանում է հունարենի, լատիներենի և հայերենի ուսումնասիրությամբ:

Աշխարհի համալսարանական գրադարանների շարքում մեծագույններից ու հնագույններից մեկը համարվող Բոդլեյան գրադարանն առաջին անգամ աննախադեպ ցուցադրությամբ հանրությանն է ներկայացրել հայկական ձեռագրերի, տպագիր գրականության, հայկական համայնքի կիրառական արվեստի և հոգևոր իրերի 100-ից ավելի նմուշ, այդ թվում` 17-րդ դարով թվագրվող ձեռագիրը (1638 թ.), որը համարվում է Իրանում տպագրված առաջին գրքի միակ հայտնի պատճենը:

Ցուցադրությունն այցելուների առաջ իր դռներն է բացել հոկտեմբերի 23-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել