16 տարի առաջ մեր երկիրը գլխատվեց: Ու դեռ մեծագույն հարց է, թե ինչպես կընթանար պատմությունը, եթե չսպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և նրանց զինակիցները: Բայց հարցն էլ երևի արդար չէ, որովհետև ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչ երկրում կապրեինք, եթե ռազմի դաշտից տուն վերադառնային Մոնթեն, Լեոնիդը, Շահենը կամ մյուս նահատակները: Նրանք բոլորը զոհվեցին հանուն գաղափարի, և Վազգենն ու Դեմիրճյանը՝ այդ թվում: Վանոն ասում էր` քեզնից կմնա միայն կամուֆլյաժը: Բայց սխալվեց. նրանցից մնաց գաղափար, պատգամ, ավելի լավ պետություն ունենալու ցանկություն: Ունե՞նք, երևի չէ, հաստատ չէ... Բայց հույս կա, ու նահատակները բոլորինս են` անկախ նրանց կուսակցական ու ես ինչ գիտեմ այլ «ական» պատկանելիությունից: Նրանք իրենց ընկերներինն են, մեր տարեկիցներինը, դպրոցով Եռաբլուր այցելած երրորդ դասարանցունը: Իրենք բոլորինս են: Երանի էլ երբեք հայի զենքը յուրայինի վրա չբարձրանա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201162909032928
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել