Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անցել է տասնվեց տարի։ Տասնվեց տարի է՝ Հայաստանը տարածքից չի վերածվում պետության, հայրենիքի։ Տասնվեց տարի է՝ ժողովրդի մեծամասնությունը Հայաստանի բնակչից չի դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Եվ տասնվեց տարի է՝ չենք գտնում ապագայի մեր տեսլականը, ապրելու, արարելու մեր նպատակը՝ օրերը դարձնելով ամիսներ, տարիներ, տասնվեց տարիներ...
Հոկտեմբերի 27-ին միացավ անապագա Հայաստանի ժամացույցը, որի զարկերը կանգնացնող չկա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/985724098208716
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել