Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը` Վերսալի պալատը մասամբ շքեղ հյուրանոց կդառնա:
Forbes-ը հայտնում է, որ Լյուդովիկոս 14-րդ հռչակավոր դղյակի 3 շինություններ` Petit Controle-ը, Pavillon des premières cent marches-ը և Hotel du Grand Controle-ը, հյուրանոցի կվերածվեն: Դրա պատճառը պալատի հետ կապված մեծ ծախսերն են, որոնք կհոգան այս կերպ: Արդեն տենդեր է հայտարարվել: Նոր հյուրանոցը կունենա 2800 ք/մ տարածք:
Նշված շենքերն այնքան էլ բարվոք վիճակում չեն. նախատեսվում է, որ դրանց վերանորոգումը կարժենա 8 - 14 մլն եվրո:
Անցած տարի ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել են, որ Վերսալի պահպանության համար պետական հատկացումները կրճատվել են` հասնելով 40.5 մլն եվրոյի:
Վերսալը Ֆրանսիայի թագավորների կեցավայրն էր 1682-ից մինչև 1789-ի Ֆրանսիական հեղափոխություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում է: Վերսալի մի մասը 23 սենյականոց հյուրանոցի վերածելու մասին խոսակցություններ կային դեռ 2008-ից:



