Tert.am-ը գրում է.

Սթրեսը   կարող է լուրջ խոչընդոտ դառնալ մասնագիտական զարգացման և առաջխաղացման համար: Ահա թե ինչու է կարևոր արագ ու արդյունավետ կերպով հաղթահարել սթրեսը: Այս մասին գրում է Time հանդեսը և ներկայացնում «13 բան, որ գիտակից մարդիկ չեն անում» գրքի հեղինակ, հոգեթերապևտ Էմի Մորինի խորհուրդներն այս առումով:

1. Ուժեղ մարդիկ չեն բացառում խնդիրների ի հայտ գալը: Նրանք միշտ հաշվի են առնում խնդրի առաջացման հավանականությունը և թույլ չեն տալիս, որ այն ամբողջովին  վատ ազդեցություն գործի: Այսպես ասած` նրանք վանում են բացասական մտքերն ու աշխատում խնդիրները հարթելու ուղղությամբ:

2. Նրանք հանգստացնում են իրենք իրենց: Ինքավստահությունն ու ինքնակառավարումը հոգեպես ուժեղ մարդկանց բնորոշ հատկություններն են, ինչ օգնում է հեշտ անցնել սթրեսի միջով:

3. Նրանք կենտրոնանում են այն բանի վրա, ինչը կարող են վերահսկել: Որոշակի իրողություններ դուրս են մեր վերահսկողությունից, որոնք կարող են սթրեսի հանգեցնել: Ուժեղ մարդկ հասկանում են` որն է իրենց պատասխանատվության ենթակա, որը` ոչ:

4. Նրանք գիտեն, թե ինչը կարող է սթրեսի պատճառ դառնալ իրենց համար և իրենք տարբերակում են սթրեսի ազդանշանները:

5. Նրանք առողջ սահմաններ են գծում: Ուժեղ մարդիկ գիտեն` ինչպես գծել զգացմունքային և ֆիզիկական սահմանները սթրեսից խուսափելու համար:  

6. Նրանք ժամանակ են անցկացնում դրական մարդկանց հետ: Սոցիալական աջակցությունը կարևոր է սթրեսը հաղթահարելիս:

7. Նրանք հստակեցնում են իրենց գործերի առաջնահերթությունը և ճիշտ հաշվարկում ժամանակը` չխախտելու առաջադրանքների հերթականությունը:

8. Նրանք չեն մոռանում զվարճանալու մասին: Սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցներից մեկը զվարճալի զբաղմունք գտնելն է:  

9. Նրանք ընտրում են սթրեսի հաղթահարման առողջ տարբերակը: Սթրեսը ժամանակավոր հաղթահարել կարելի է ալկոհոլի, կոֆեինի, սնունդի օգնությամբ, բայց դա «սխալ տարբերակն» է: Ըստ հոգեթերապևտի` հոգեպես ուժեղ մարդիկ առողջ եղանակներ են ընտրում` մեդիտացիա, զբոսանք կամ հուշատետրում գրառում անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել