Միջազգային տնտեսական դաշտում առկա ցնցումները որոշակիորեն ազդում են տարբեր երկների տնտեսական զարգացման վրա: Բացառություն չի նաև Հայաստանը:
Այս տարին ցնցումներով լի տարի էր: Անգամ որոշ միջազգային կազմակերպություններ հոռետեսական կանխատեսումներ արեցին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ:
Ի ուրախություն մեզ, այս տարի այդ կանխատեսումները սխալ էին: Ամենայն հավանականությամբ Հայաստանը տարին կավարտի 4 %-ոց տնտեսական աճով, ինչն աննախադեպ էր այս պահմաններում:
Արտաքին տարադրամային հոսքերի կրճատումը հավասարակշռվեց մի կողմից արտահանումներից ստացվող միջոցներով, մյուս կողմից՝ ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելով։ Արդյունքում ապահովվեց տարադրամային հոսքերի նույնիսկ դրական դինամիկա։ Ֆինանսական շուկան հիմնականում դրսևորեց կայուն վարքագիծ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1509979112656571&id=100009334896794&pnref=story&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել