Araratnews.am-ը գրում է.
Օմանի արտգործնախարար Յուսեֆ բեն Ալյավին Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդում է Reuters-ը:
Օմանի ներկայացուցիչն ընդգծել է, որ երկիրն ամեն ինչ անում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ:
Ալյավին և Ասադը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային այն խնդիրները, որոնք կարող են ազդել Սիրիայի հակամարտության կարգավորման վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել