Հելոունի հետ կապված ամենակարևորը բանը մոռանում ենք: Այո, այն օտար տոն է` այդ թվում ամերիկացիների համար ի դեպ, քանի որ տոնը կելտական է, այո, այն մի տեսակ դդում տոն է, բայց դդումը Հելոուինի ամենակարևոր տարր չէ. բանն այն է, որ Հելոուինի օրը` ամեն տարի հոկտեմբերի 31-ին, այն նշող երեխաները տարբեր շորերով բախում են անծանոթ մարդկանց դռները և քաղցրավենիք են խնդրում, չնայած, դատելով նրանց շորերից, պահանջում են, ոչ թե խնդրում: Փոխարենը երեխաները խոսք են տալիս անծանոթներին աղոթել այդ ընտանիքների հանգուցյալների համար: Աղոթում են, թե չեն աղոթում, ամենևին կարևոր չէ, կարևորն այն է, իմ կարծիքով, որ ամեն տարվա հոկտեմբերի 31-ին այս տոնը նշող ոչ մի երեխա առանց քաղցրավենիք չի մնում: Հիմա սա տո՞ն է, թե՞ ոչ: Մեր Բարեկենդանն է, իսկ ո՞վ ասաց, որ պետք չէ այն նշել, ու առհասարակ խնդիրը ոչ թե Հելոուին նշելն է, այլ Բարեկենդան չնշելն է...



