Մեր աշխարհը լի է առեղծվածներով ու հանելուկներով։ Այն մի մեծ գիրք է, որը հնարավոր չէ թերթել նույնիսկ ողջ կյանքի ընթացքում։ Ինչպես պարզվում է՝ նույնիսկ գլոբալ զարգացման ու տեխնիկական առաջընթացի պայմաններում մեր մոլորակի վրա մինչև այսօր ապրում են այնպիսի ցեղեր, որոնք բոլորովին այլ ապրելակերպ են վարում, և դա տեսնելով՝ թվում է՝ ճամփորդություն ես կատարում ժամանակի մեջ։
Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից աշխարհում ապրող 10 մեկուսացված ցեղերի ցնցող լուսանկարներ, որոնք մարմնում սարսուռ են առաջացնում այն մտքից, որ այս մարդիկ կողք կողքի ապրում են մեզ հետ։
① Սուրմաներ

Հայտնի եթովպիական ցեղ, որը բազմաթիվ տարիների ընթացքում խուսափել է արևմտյան ազդեցությունից ու կարողացել պահպանել ինքնակեցությունը։ Նրանց գլխավոր տարբերիչ հատկանիշը շուրթի մեջ անցկացրած հսկայական թիթեղն է։ Այս մարդիկ ապրում են խմբերով, որոնք կազմված են մի քանի հարյուր մարդկանցից։
② Հուլիներ

Պապուական այց ցեղն ապրում է Նոր Գվինեայի լեռնային տարածքում։ Հակառակորդներին վախեցնելու համար այս ցեղի անդամներն իրենց դեմքը դեղին, կարմիր և սպիտակ ներկերով են ներկում, իսկ գլխին սեփական մազերից պատրաստված կեղծամ են դնում։
③ Գորոկաներ

Նոր Գվինեայի տարածքում ապրող գորոկանների ցեղը գոյատևում է որսորդության ու գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության միջով: Այս շրջանում ապրող ցեղերը մասամբ միմյանց միջև պատերազմներ են վարում, այդ իսկ պատճառով նրանց մարմինը պատող վախեցնող ռազմական գունավորումը սովորական երևույթ է նրանց համար։
④ Մաորիներ

Մաորիներն ապրում են Նոր Զելանդիայում։ Գիտնականներն այս ցեղի պատմությունը թվագրում են 14-րդ դարի սկզբին։ Մաորիները բարձր զարգացած պարի ու մարմնի նախշազարդման մշակույթ ունեն։
⑤ Սամբուրուներ

Սամբուրուներն ապրում են Քենիայի հյուսիսային նախալեռնային շրջանում ու անասուններին կերակրելու համար ամեն 5-6 շաբաթը մեկ մի վայրից մյուսն են քոչում։
⑦ Ռաբարիներ

Ռաբարիների ցեղն արդեն 1000 տարի թափառում է Հնդկաստանի արևմտյան շրջանում։ Կենդանապահությունը, կաշին, կաթը, մորթին նրանց եկամտի հիմնական աղբյուրներն են։
⑧ Գաուչոներ

Ենթաէթնիկական այս խմբավորումը ծագում է Արգենտինայից, առաջին հայացքից նրանք հիշեցնում են ամերիկյան կովբոյների։ Այս ցեղի տղամարդիկ անբաժան են սառը զենքից ու ձիերից։
⑨ Կարոներ

Եթոպիայի Օմո հովտի բնիկները, որպես կանոն, զբաղվում են հավաքչությամբ ու անասնապահությամբ։ Այս մարդիկ տարբերվում են իրենց յուրահատուկ բարյացակամությամբ։
⑩ Բաննաներ

Եվս մեկ եթոպիական ցեղ, որի բնակչության թիվը 45,000-ի է հասնում։ Տարբեր տեսակ կրոնական ծիսակարգերի ժամանակ այս մարդիկ իրենց վրա նկարում են բազմագույն ներկերով։
Նենեցներ

Ռուսաստանի տարածքում ապրող ցեղ, որը ժառանգել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի եվրասիական ափերը՝ Կոլա թերակղզուց մինչև Թայմիր։ Այս բացառիկ մարդիկ ունակ են գոյատևել 0-ից մինչև 50 աստիճան ցածր ջերմաստիճանի պայմաններում (ըստ Ցելսիուսի)։
Երբ հասկանում ես, որ ինչ-որ տեղ քո կողքին ապրում են մարդիկ, ովքեր այսքան վառ արտացոլում են մեր նախնիների անցյալը, մարմնովդ սարսուռ է անցնում։ Մի՞թե նրանք դեռ գոյություն ունեն։ Մեր աշխարհը կարողանում է զարմացնել, ինչ խոսք։



