Ladynews.am-ը գրում է.
Մաշկի, ինչպես նաև ողջ օրգանիզմի ծերացումը, ցավոք սրտի, անդառնալի գործընթաց է։ Ոմանց մոտ այն վաղ է սկսվում, ուրիշների մոտ՝ ավելի ուշ, սակայն դրանից խուսափել դեռ որևէ մեկին չի հաջողվել։
Այդպիսին է մեր բնույթը։ Եվ որքան էլ դա տխուր է, սակայն մենք բոլորս վաղ թե ուշ մեզ մոտ հայտնաբերում ենք ծերության առաջին հայտանիշները, որոնք, ավելի հաճախ, առաջին հերթին ի հայտ են գալիս մեր մաշկի վրա։
Ինչպես հայտնի է՝ դեմքի մաշկն իր կազմությամբ զգալիորեն տարբերվում է մնացած մաշկային ծածկույթից՝ լինելով ավելի բարակ և խոցելի։ Եվ հենց դիմքի մաշկի վրա են ի հայտ գալիս ծերության առաջին նախանշանները։ Երբեք կնճիռներն այսքան հասանելի չեն եղել, որքան անկասելի ուրբանիզացիայի, սթրեսների ու խանութների ցուցափեղկերում առկա ձևվափոխված մթերքների այս ժամանակաշրջանում։
Շատ հեշտ է վաստակել խորը և ակնհայտ կնճիռներ․ պարզապես մերօրյա իրականության ողջ դժվարություններին ավելացրեք մի քանի անմեղ առօրյա սովորություն։ Օրինակ այնպիսիք, ինչպիսիք են․
«Դեմքով բարձին» քնելը
Ծիծաղելի է հնչում, սակայն մեր դեմքը նույնպես ճմրթվում է, կոտրատվում և կորցնում է իր տեսքը։ Ամեն գիշեր դեմքի մաշկը կոպիտ բամբակյա բարձով ձգելով, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի արագացնեք կնճիռների հայտնվելը։ Նաև՝ ժրաջանորեն զարգացնում եք դեմքի ասիմետրիան։ Ամենասովորական պայմաններում դա հետևյալ տեսքն ունի․ մեկ աչքով դուք նմանվելու եք փորձաշրջան անցնող քսանամյա աշխատակցուհու, իսկ մյուսով՝ կեղտոտ ափսեներից ու ամուսնու խռմփոցից հոգնած քառասունամյա կնոջ։
Եթե քնում եք անկողնու մեջ ընկղմելով ձեր կանացի էության ամբաժանելի մասը, ապա գոնե բարձի երեսը փոխեք մետաքով։ Այս սպիտակեղենի հարթ մակերեսը մի փոքր կմեղմի իրավիճակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



