earthquakeGalatv.am-ը գրում է.

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 13.09-ին (Գրինվիչի ժամանակով` 09.09-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.490 և արևելյան երկայնության 70.940աշխարհագրական կոորդինատներով (Աֆղանստան), օջախի 215 կմ խորությամբ և 7.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական կայքի նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով Աֆղանստանում կա 5 զոհ և 50-ից ավելի վիրավոր, իսկ Պակիստանում` 13 զոհ և 300-ից ավել վիրավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել