Metro-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնաբերել են նոր միջոց, որն օգնում է հաղթահարել խումհարը։ Պարզվել է, որ դրան նպաստում են սիրելի երգերն ունկնդրելը։ Ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ երաժշտությունն ունակ է թուլացնող էֆեկտ ունենալ գրեթե բոլոր տիպի ցավերի դեմ՝ ներառյալ խումհարն ու միգրենը։
Նյու Յորքում գործող Գլխացավերի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մոսկոպը հայտարարել է, որ երաժշտությունը չի կարող ունենալ մորֆինի նման ուժեղ ազդեցություն և չի կարող ցավը վերացնել ամբողջությամբ, սակայն կարող է նպաստել ցավի թուլացմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել